ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Գործ ունենք իշխանության հետ, որը գիտակցված կերպով մոլորեցնում է հանրությանը

Գործ ունենք իշխանության հետ, որը գիտակցված կերպով մոլորեցնում է հանրությանը
15.04.2025 | 13:07

Ճշմարտության դեմ առ ճաշակ ներկայացում. 2021-2026 ծրագրի կեղծ հաշվետվությունը

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարողականի վերաբերյալ Նիկոլի այսօրվա ելույթը ոչ թե հաշվետվություն էր, այլ մանիպուլյատիվ մոնոներկայացում՝ իրականությունից կտրված, կեղծիքի վրա կառուցված պրոպագանդիստական շոու։։ Նիկոլն այնպիսի պաթոսային տոնով էր խոսում, կարծես ապրում է այլ իրականության մեջ՝ զերծ աղետներից, ձախողումներից, ազգային ստորացումներից, որոնք տեղի են ունեցել հենց իր կառավարման տարիներին։

Իր տեսակին բնորոշ՝ Նիկոլը խնամքով շրջանցեց մի հիմնարար ճշմարտություն. իր իշխանության օրոք Հայաստանի սուվերեն տարածքի մի քանի հատվածներ՝ Ներքին Հանդը, Սոթքը, Ջերմուկը, Սև լիճը, հայտնվել են Ադրբեջանի օկուպացիայի տակ, և մինչ օրս որևէ քայլ չի արվել այդ տարածքները վերատեղայնացնելու ուղղությամբ։ Նա նույն կերպ լռում է Արցախի հայաթափման մասին՝ այն պահելով իր պատասխանատվությունից դուրս։ Այդ ամենը տեղի է ունեցել հենց հաշվետու ծրագրային շրջափուլում, երբ նա դեռ ընտրություններին մասնակցել էր «Շուշիի և Հադրութի դեօկուպացիա» խոստումով ու «անջատում հանուն փրկության» կեղծ օրակարգով։ Այսօր այս ամենի մասին նա լռում է, քանի որ իր ղեկավարած իշխանության ամենամեծ գործնական «ձեռքբերումը» եղել է պետականության կորուստը։

Վերը նշյալի հետ կապված Նիկոլը փոխարենը հպարտությամբ շարունակում է կրկնել արդեն մաշված թեզերը՝ ասֆալտապատման, հարկային հավաքագրման, աշխատավարձերի և թոշակների բարձրացման, ու հատկապես՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի մասին։ Բայց մոռանում է մեկ կարևոր բան՝ այս ամենը պետության պարտականությունն է, ոչ թե մոգական նվաճում։ Դա է պետության բուն գործառույթը՝ սոցիալական բազային ծառայություններ ապահովելը։ Իսկ երբ այս նվազագույն պարտականությունն էլ ներկայացվում է իբրև հզոր ձեռքբերում, դա բացահայտ մանիպուլյացիա է։

Իր սիրելի շինարարական ցուցանիշների հետևում թաքնված է մեկ այլ իրականություն. 300 դպրոցից ավարտված են ընդամենը մի քանիսը՝ ընդհանուր ծրագրի մոտ 30-35 տոկոսը, նույնը՝ մանկապարտեզների դեպքում։ Մեծամասնությունը կամ չի սկսվել, կամ կանգնած է նախագծման ու ֆինանսավորման փուլում։ Այսինքն՝ գովազդվող ծրագիրը կամ մասնակիորեն է իրագործվել, կամ ընդհանրապես մնում է թղթի վրա։ Հետևաբար, «հպարտության» համար որևէ իրական հիմք չկա։

Թիվ մեկ նիհիլիստը չի ասում նաև, թե ինչպես է պատրաստվում վերադարձնել վերջին տարիներին վերցրած հսկայական պարտքերը։ Մասնավորապես՝ 750 միլիոն եվրոյով թողարկված եվրոբոնդերը, որոնք ծանր բեռ են պետության վրա։ Այս գումարներն էլ գնում են ոչ թե համակարգային բարեփոխումների, այլ կենցաղային «հրդեհներ» հանգցնելու վրա՝ սպառվում առանց ռազմավարական վերլուծության։ Արդյունքում՝ երկիրը ոչ թե վերակառուցվում է, այլ վերջնականապես մտցվում է պարտքային ճահիճ։

Այս ամենը մեկ բան է նշանակում։ Մենք գործ ունենք իշխանության հետ, որը չունի ռազմավարական տեսլական, ասեմ ավելին՝ գիտակցված կերպով մոլորեցնում է հանրությանը, սեփական ձախողումները փաթեթավորելով որպես հաջողություններ։ Իրականությունը, սակայն, դիմացկուն է պրոպագանդայից. պետությունը թուլացած է, ինքնիշխանությունը՝ մաշված, անվտանգությունը՝ փլուզված, տնտեսությունը՝ կախված արտաքին ուժերից։ Եվ երբ այդ իշխանությունը փորձում է իրեն ներկայացնել որպես պետականաշինության գլխավոր ճարտարապետ, իսկական հարցը դառնում է ոչ թե՝ «ինչ եք արել», այլ՝ «ինչ եք քանդել»։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3383

Մեկնաբանություններ

ates.am/hy閻氼偊鍨鹃悙鈺佸Ψ韫囨瑥缍嶉懕顐ゅ皸閼光晠鍨惧/1591648553" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք